Այսօր դպրոցում հյուրընկալել էինք ՀՀ-ում սողանքների ակտիվությունն ու բնույթն ուսումնասիրող ճապոնական կազմակերպության ներկայացուցչի, ով սիրով ծանոթացավ վերջին երկու տարիների ընթացքում աշակերտների իրականացրած աշխատանքներին , որից հետո ԱԻՆ աշխատակցի և ուսուցչական անձնակազմի հետ միասին իրականացվեց փորձնական տարհանում… Ավելին տեսնելու համար դիտեք այստեղ—–https://www.facebook.com/%D5%88%D5%B2%D5%BB%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81-765399130248412/?pnref=story.unseen-section

Տոնդ շնորհավոր, հայոց բանակ

    

Շուտ մեծանամ, Զինվոր դառնամ, Լավ ծառայեմ, Հայրենիքս ես պաշտպանեմ։

Հաղթանակած, հերոսացած
Հայոց երկրի հզոր բանակ,
Քո մարտական ջահը վառած
Պահիր, որպես փառքի պսակ։

                       Դու դեռ ջահել, դեռ պատանի,
                       Քսանհինգդ նոր բոլորած
                       Դարձել ես քաջ, անհաղթելի,
                      Անպարտելի կորյուն դարձած։

                   

Շները մեր բարեկամներն են

            Ընտանի կենդանիների պաշտպանության օրվան ընդառաջ      մեր դպրոցում հյուրընկալել էինք <<ProPaws>>      բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչ Կարինե  Փանոսյանին: Նրա անցկացրած հրաշալի դասը՝ նվիրված շներին,  բավականին ուսանելի և անհրաժեշտ էր թե՛ աշակերտների, թե՛ ,   ինչու չէ, ուսուցիչներիս համար:
 Շնորհակալություն ….         

                                                                                                                                                                 
                          

Բնությունը կասի՝ շնորհակալություն

Ժպտում եմ, որովհետև վերածնվել եմ

Հարգելինե՛րս ուզում եմ ներկայացնել մեր աշակերտների արտադրանքը , որի համար էլ նրանք պարգևատրվեցին…այսպես՝ ոչ պիտանի հագուստը ձևափոխելով , այն վեր է ածվում պայուսակի, որը կարելի է օգտագործել կենցաղում (շուկայից գնումներ կատարելիս, գրքերի և տետրերի տեղափոխման , արշավներ գնալիս): Նպատակն է՝ բնությունը պահպանել այն աղտոտող պոլիէթիլենից, ինչպես նաև ՝ խնայել ծախսերը: Կարծում ենք՝ վատ գաղափար չէ …. Ո՛չ ասենք պոլիէթիլենին բոլորս միասին: Խնդրում ենք թողեք Ձեր կարծիքները գրառումներում: